22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը պատմական ադրբեջանական հողեր են

«Ադրբեջանը վերականգնել է պատմական արդարությունն ու միջազգային իրավունքը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված զորահանդեսին հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորները 44 օր պայքարել են «օկուպացիային վերջ տալու համար»: 
 
Նրա խոսքով՝ «Հայաստանի ագրեսիվ և օկուպացիոն քաղաքականությունը սկսվել է 20-րդ դարի 80-ականների վերջին»:
 
«Այն ժամանակ ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիներին վտարել են իրենց հայրենի հողերից: Զանգեզուր, Գեյչե (Սևան), Իրևան՝ սրանք բոլորը պատմական ադրբեջանական հողեր են: Մեր ժողովուրդը դարեր շարունակ ապրել է այնտեղ, բայց Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիներին վտարել է հայրենի հողերից: Այնուհետև Ղարաբաղում նկատվել է նույն պատկերը՝ Խոջալուի ցեղասպանություն, Շուշիի և Լաչինի գրավում, որը Լեռնային Ղարաբաղի տարածքը կապել է Հայաստանի հետ», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
 
«Չնայած այն փաստին, որ մենք ռազմաճակատի տարածքում հասել ենք տարածքային ամբողջականության վերականգնմանը, ես կարծում եմ, որ վերջին տարիներին ձեռնարկված քաղաքական և դիվանագիտական ջանքերն արդյունք են տվել: Բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունները ճանաչել և աջակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանն ի վիճակի չէր մրցել մեզ հետ: Անցած 17 տարիների ընթացքում ես բազմիցս ասել եմ, որ եթե Հայաստանը կամավոր չվերադարձնի մեր հողերը, մենք այդ հարցը կլուծենք ռազմական ճանապարհով: Եվ այսօր մենք կարողացանք հասնել ցանկալիին», – ասել է Ալիևը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ