06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեկ Նիկոլը խայտառակ եղավ զրահաբաճկոն հագած մի քանիսին հրապարակում հավաքելով․ Գեղամ Մանուկյան

Նիկոլը խայտառակ եղավ զրահաբաճկոն հագած մի քանիսին հրապարակում հավաքելով եւ առավել եւս մեկին իբրեւ մարտական գործողությունների մասնակից ներկայացնելով։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ շենքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Ացնող օրերին Նիկոլ Փաշինյանը փորձեց տպավորություն ստեղծել, թե ունի աջակիցների լայն շրջանակ։ Երնեկ մի խելացի մարդ լիներ մոտը, որ ասեր՝ մի արա, խայտառակ կլինես։ Երեկ Նիկոլը խայտառակ եղավ զրահաբաճկոն հագած մի քանիսին հրապարակում հավաքելով եւ, առավել եւս, մեկին իբրեւ մարտական գործողությունների մասնակից ներկայացնելով։ Բայց ցավալին այն է, որ մի խայտառակությունը ոչինչ, վաղուց է խայտառակվել, պահանջում ենք, որ կամավորականին, վիրավորված զինվորին չնեղացնի եւ մանկամիտներին զինվորական հագուստ հագցնելով հրապարակներում թույլ չտա հիմարություններ խոսել։ Մյուս կողմում նրա հրաժարականը պահանջողների մեջ հազարավոր կամավորականներ կան, բայց համեստությունն է, որ թույլ չի տալիս շատ հաճախ նրանց խոսել։ Նիկոլ Փաշինյանը հույսը դնում է համեստության, հայրենիքը սիրելու վրա եւ կարծում է՝ իրեն ամեն ինչ թույլատրելի է»,- նշեց նա։

Նշենք, որ մինչ դրսում բազմահազարանոց հանրահավաքում պահանջում են վարչապետի հրաժարականը, վարչապետն Ազգային ժողովի ներսում է, մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին։

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ