05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանն Ազգային ժողովում հերթական սուտ խոսելու առիթը պետք է չունենա. պետք է ներկայացնի հրաժարականի տեքստ. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովն այսօր հարցուպատասխանի ժամանակ չունի, միայն մեկ օրակարգով պետք է նիստ անի՝ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Իսկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական սուտ խոսելու առիթը պետք է չունենա, ինք ընդամենը պետք է ներկայացնի հրաժարականի տեքստ», – ասաց Սաղաթելյանը։

Նա իրենց այսօրվա գործողությունների մասին փակագծեր չբացեց, կարևորը՝ բողոքի ակցիաները լինեն խաղաղ։

«Մեր պահանջը պետք է տեղ հասցնենք, իրականություն դարձնենք, Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք հնարավորություն կունենանք փրկել մեր հայրենիքը», – նշեց դաշնակցական գործիչը։

Նրա խոսքով՝ իրենց շարժումն օր-օրի նոր թափ է հավաքում։

Սաղաթելյանը բացառեց այն, որ եթե տեղի ունենա ընտրություն, հասարակությունը իր քվեն կտա Նիկոլ Փաշինյանին։

«Այս իշխանություններին ո՞նց կարող ենք վստահել, իրենք հողատու, դավաճան, երկիրն անդունդի եզրին հասցրած իշխանություն են», – ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ