20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համանախագահների մշակած բազային սկզբունքներն են այն պայմանավորվածության հիմքում, որն ամրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունում․ Սերգեյ Լավրով

Այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի ՌԴ առաջին աշխատանքային այցի շրջանակում ըստ էության պարզաբանեց, թե ինչպես է ռուսական համանախագահությունը պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների առաջիկա աշխատանքը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա աշխատանքը, Լավրովը պատասխանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իսկ սկզբից՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Ֆրանսիան միացավ ավելի ուշ՝ Փարիզի խնդրանքով, և իրենք դրան համաձայնեցին, վերջին տարիների ընթացքում մեծ աշխատանք են կատարել, այդ թվում՝ մշակել, համաձայնեցրել ընդհանուր առմամբ, թեև ոչ մինչև վերջին մանրուքը, կողմերի հետ կարգավորման բազային սկզբունքներ, կարգավորման այդ բազային սկզբունքներն այն պայմանավորվածության հիմքում են, որն ամրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունում։

«Նկատի ունեմ Ադրբեջանին 5 և 2 շրջանների հանձնումը, նկատի ունեմ նաև խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, Լաչինի միջանցքի ձևավորումը Հայաստանի և Ղարաբաղի միջև, ինչպես նաև ապաարգելափակում բոլոր տրանսպորտային տնտեսական կապերի։ Այս ամենն ամրագրված է հայտարարությունում, սկսում է իրագործվել մաքսիմալ արդյունավետ կերպով»,- ասաց Լավրովը։

Նա նշեց, որ համանախագահները կարող են իրենց կշիռն ու հեղինակությունն օգտագործել խնդիրների լուծման գործընթացում միջազգային կառույցների ներգրավման հարցում։ Նրա որակմամբ՝ չափազանց կարևոր է հստակեցնել միջազգային կազմակերպությունների ներգրավման բոլոր չափանիշերը։

«ԿԽՄԿ-ն, ինչպես բազմիցս նշել եմ, այնտեղ երկար ժամանակ է՝ ինչ աշխատում է, և նրանք աշխատել են Երևանում, Բաքվում, սակայն՝ ոչ Ստեփանակերտում, և ներկայումս ՄԱԿ գլխավոր քրատուղարը պատրաստում է, և, ցավոք, դա ժամանակ է պահանջում, գնահատման առաքելություն, բյուրոկրատիան ժամանակ է խլում, որի մաս կկազմեն պրոֆիլային մասնագիտացված կառույցները, ՄԱԿ առողջապահական համակարգի ծրագրեր, և նրանք հույս ունեն դա ուղարկել միայն դեկտեմբերի կեսին։ Մենք կցանկանայինք, որպեսզի այդ առաքելությունները կենտրոնանային կոնկրետ առարկայական աջակցության վրա այն բոլոր ուղղություններով, որոնք ներկայումս ամենաակտուալն ու սուրն են նրանց համար, ովքեր ապրում են Ղարաբաղում։ Համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում, բնակության ֆոնդ, այլ հումանիտար խնդիրների լուծում և հատուկ ուշադրություն համանախագահները կարող էին հատկացնել այս փուլում մշակութային, կրոնական օբյեկտների, ժառանգության պահպանման թեմայի ուղղությամբ Ղարաբաղում։ Այս նպատակների համար հավելյալ ռեսուրսներ պետք է հատկացնի ՅՈՒՆՍԵԿՕ-ն, ես՝ որպես համանախագահ երկրի, հետաքրքրված կլինեի, որպեսզի մենք Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին, գործընկերների հետ միասին ավելի ակտիվ խթանեինք միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք ապահովեին առաջընթաց այս ուղղություններով։ Մշակութային ժառանգության պահպանումը, կրոնական օբյեկտների պահպանումն ունի հատուկ նշանակություն, և կարծում եմ, որ Ֆրանսիան, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական գրասենյակի տեղակայման վայր, այստեղ կարող է հատուկ դերակատարություն ունենալ, և ամերիկյան կողմը ևս կարող է ակտիվ աջակցել»,- ասաց Լավրովը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ