14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեկ հրապարակված հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է.

«Երեկ հրապարակված հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել.

Դեպքը տեղի է ունեցել հավանաբար հետկապիտուլիացիոն շրջանում: Ինչու՞: Որովհետև հայ գերին անչափ նիհար է` ակնհայտորեն հյուծված: Դա կարող է վկայել այն մասին, որ հնարավոր է հայ կամավոր է կամ զինծառայող, որ թաքնվել է թշնամու օկուպացիոն զորքերից և վերջերս է հայտնաբերվել:

Եվ երկրորդ` այդ սահմռկեցուցիչ տեսանյութի հիմա տարածումից կարելի է հասկանալ այն ճշմարտությունը, որ հայկական կողմին ահաբեկելու` սարսափով բարոյալքելու քաղաքականությունը դեռևս շարունակվում է: Շարունակվում է, որովհետև հիմա էլ Արցախից բացի` Սյունիքից են փորձում տարածքներ ստանալ, իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է, որ հայերը սկսեն սարսափել ադրբեջանցիներից:

Դա նաև մեսիջ է, որ հայերը, որոնք դեմ դուրս կգան ադրբեջանցուն` ընտանի կենդանու պես կմորթվեն դաշտերում և դա կուղեկցվի ծափերով և խինդ ու ծիծաղով:

Իսկ երրորդը, որ Հայաստանի պետությունն այլևս չկա: Գերիները շարունակում են գերի մնալ, նոր քաղաքացիներ են գերեվարվում, իսկ հավանաբար անտառներում առկա մեր մարտիկներն ու քաղաքացիական բնակչությունը լքված են ոչ միայն պաշտոնական Երևանի, այլև` Արցախում տեղակայված «փրկարաուների» կողմից:

Դավաճանության զոհասեղանին բառացիորեն զոհաբերվող այս մեկ հայն անգամ այսպես գազանաբար չէր մորթվի, եթե Երևանում փաստացիորեն թրքական գործակալ չկառավարեր:

Եվ սա թերևս միակ տեսանյութը չէ, որ մենք դեռ տեսնելու ենք»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ