29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական հոգևոր ժառանգություն. բա դա մեզ պե՞տք էր. Արթուր Թովմասյան

35850751_112690292970133_7764168052068843520_n
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայկական հոգևոր ժառանգություն. բա դա մեզ պե՞տք էր
 
2019 թ. ապրիլի 15-ին Փարիզում հրդեհվեց Նոտր Դամ տաճարը`միջնադարյան ամենահայտնի եվրոպական եկեղեցիներից մեկը, որը ինչպես Էյֆելյան աշտարակը հանդիսանում է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը: Նոտր Դամում բռնկված հրդեհի ժամանակ Փարիզի հազարավոր հյուրեր, տեղացիների հետ միասին, աղոթում էին 850-ամյա տաճարի մոտ, որպեսզի հրշեջները կարողանան փրկել այն, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն հայտնեց հրդեհի կապակցությամբ և նշեց, որ դա սարսափելի հարված է ողջ ժողովրդի համար.«Այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը: Մի ամբողջ ազգ, բոլոր ֆրանսիացիները և կաթոլիկները սարսափած հետևում են, թե ինչպես է այրվում մեր բոլորիս մի մասնիկը»։
Հիշեցնեմ, թե ինպես աշխարհը արձագանքեց այս լուրին։ Առաջիններից արձագանքեց Ուկրայինայի նախագահը, նշելով, որ «Նոտր Դամը մի ամբողջ տիեզերք է, համաշխարհային մշակույթի մի ամբողջ շերտ, ես անսահման ցավում եմ, որ մենք կորցնում ենք այն»: Շտապեց ցավակցական իր խոսքն ուղղել Մակրոնին նաև ԱՄՆ -ի նախագահն ու իր տիկինը, անվանելով հրդեհը աղետ, իր ոճով.«Մենք բոլորս խնդրում ենք Աստծո օրհնությունը: Ֆրանսիան անցնում է փորձություն: Դա շատ տխուր է: Սա իրական աղետ է»։
Այնուհետև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշեց, որ «ցավալի է տեսնել վառվող սարսափելի պատկերները: Նոտր Դամը Ֆրանսիայի և մեր եվրոպական մշակույթի խորհրդանիշն է», ում հետևեցին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, Վատիկանի խոսնակ Ալեսանդրո Գիզոտին և այլոք։
Այս երկար նախաբանի նպատակն է հակադրել Նոտր Դամի հրդեհված տանիքն ու ժամացույցը, պ-ն Մակրոնի ու աշխարհի ողբը այդ կապակցությամբ, և մեր հայկական հոգևոր ժառանգության իրականում աղետալի կորուստը, քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը, Նիկոլի ցինիզմը ու աշխարհի դավաճան անտարբերությունն ու ստոր լռությունը։
 
Այսօր բոլոր քաղաքակիրթ և մտահոգ հայերը սգում են Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության՝ Դադիվանքի, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու, Ամարասի հայկական առաքելական վանքային համալիրի, Կանաչ եկեղեցու կորուստը և կրկնակի վշտացած են հետևել երկրի վարչապետի անամոթ պահվածքին ու արտահայտություններին, ով ոչ միայն ներողություն չխնդրեց իր «շատ սիրելի ժողովրդից, ում առաջ շարունակ խոնարհվում ու համբուրում է», ծնկի չիջավ ու չսգակցեց իր իսկ պատճառով ծնկի իջած հայ ժողովրդին, այլ հակառակը՝ լկտիաբար նախատեց ու շարունակելու է այդպես , մինչև մենք չդադարենք անարգել ինքներս մեզ։
Հ.Գ.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։
Այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս Ամէն.
Աստված պահապան Հայոց աշխարհը»:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ