19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է Սերգեյ Շոյգուի հետ

Կառավարությունում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, Aysor.am-ին հայտնել են կառավարությունից։

Սպասվում է, որ շուտով Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան: Սպասվում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը»,-գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարությունից:

Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները շաբաթ երեկոյան կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ