26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստված նոր սկիզբ ունի մեր համար, ու ձեր աչքերով պիտի տեսնեք նրա հրաշքները, եթե փոխվեք

Ինչ որ գրում եմ հիմա, լրջագոյն ձեւով յանձնում եմ ձեր ուշադրութեան, հոգեւոր նուաստիս կողմից։ Նոյեմբերի 9-ի լոյս 10-ի անհանդարտ, սեւ ամպի ու ամօթի ու խաւար գիշերը երազ եմ տեսել։
 
Թէ ինչ տեսայ ես այդ գիշեր, այս պահին չեմ փափաքում յայտնել ոչ ոքի, բայց մի օր երբ մաքրուի դաւաճանութեան խարանը Հայոց աշխարհից ու մահուան տարուող հազարաւոր նահատակ տղերքի աղաղակող ըմբոստացող արիւնը հանգիստ ննջեն, այն ժամանակ երեւի կը յայտնեմ։
 
Սրա համար է որ գրածներս միշտ յոյսի մասին է։ Յոյս կայ որ պիտի հեռանայ մեր ամօթն ու նախատինքը, բայց նախ պէտք է ձեր ձեռքերով մաքրէք ամօթի ու հայրենիքի վաճառքի յուդայական արարքը ձեր միջից։
Այսքանը միայն երազի մասին որի չյայտնածս մասը յայտնութիւն ունի իր մէջ։
—————–
Գալով նրանց ովքեր կարծում են թէ Հայրենիքի մի մասի ԱՐՑԱԽԻ (եւ ոչ թէ հողերի, տարածքների) յետ տալով կարող են հանգիստ հաց ուտել, լաւ ապրել, հանգիստ քնել, առեւտուր ու ուրախ կեանք վարել, ձեզ ասեմ.
 
Այն հացը զոր պիտի ուտէք հանգիստ սրտով, ոսկորներն ու մարմինն են մատղաշ նահատակներին, ու այն ինչ խմելու էք ձեր սեղաններին դրուած, նահատակ որդիների արիւնն է որ անէծք պիտի տեղացնի բոլոր խմողների վրայ։ Քանզի նրանք առանց խնայելու իրենց կեանքերն, վերցրեցին իրենց խաչերը ու ընթացան Քրիստոսի ետեւից, իր օրինակով։
 
Իսկ նրանք ովքեր դաւաճանեցին իրենց երկրին, ու կրակի տուեցին իմացեալ մահով նահատակներին, ու հանգիստ սրտով հաց են ուտում եւ ուրախանում, չեն իմանալու Աստուածային այն ահռելի ու սարսափելի պատժին որին արժանանալու են..։
 
Մինչ այդ երեք բան ունեմ ձեզ յայտնելու. մաքրեցէք դաւաճանութիւնը ու նոր եղէք հոգով ու մարմնով մերժելով ամէն մեղք ու արատ։ Միաբանեցէք նոր ու ազգի համար զոհուող նոր առաջնորդների հետ ձեր փրկութեան համար։ Ու զինուեցէք…։
 
Աստուած սիրում է Հայ ժողովրդին, եթէ Հայ ժողովուրդը իր Աստծուն, հայրենիքին ու ազգին անդամներին աւելի վեր դասի քան իր ստամոքսը, անձնական շահերն ու գրպանը, որոնք պէտք է նետէք պատմութեան աղբանոցը ու դառնաք նոր ժողովուրդ։
Աստուած նոր սկիզբ ունի մեր համար, ու ձեր աչքերով պիտի տեսնէք նրա հրաշքները, եթէ փոխուէք…։
 
Սերոբ քահանա Ազարյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ