27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Լենա Նազարյանն այսօր ավելի մտահոգված է վերջին տարիներին իր երկու ձեռք բերված բնակարանները պահելու, քան հայկական հողերը պահելու խնդրով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լենա Նազարյանի նման բարոյական եւ մտավոր միջակությունը իր տգետ եւ ցինիկ մեկնաբանություններով այս ռեժիմի հավաքական կերպարն է։

Կատարյալ անհայրենիք գորշության սույն ներկայացուցչին, որի կյանքի ողջ իմաստը եղել է գրանտային ձրիակերությունն ու ծրագրերից փող կպցնելու հմտությումները, ժողովուրդը թույլ տվեց, որ երկիր ներկայացնի, օրենք ընդունի ու լցնի սեփական գրպանները։

Իսկ հիմա, ժողովուրդ ջան, մի զարմացեք իր եւ իր նմանների անբարո լկտիությունների վրա։

Լենա Նազարյանն այսօր ավելի մտահոգված է վերջին տարիներին իր երկու ձեռք բերված բնակարանները պահելու, քան հայկական հողերը պահելու խնդրով։

Իր համար ի՞նչ Շուշի, ի՞նչ Արցախ, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ ազգային շահ։

Ու գլխիս լոլոներ չկարդաք. թե բա կին է։

Կինն իրեն իրավունք չէր վերապահի ֆեյսբուքյան էջում կիսվել վերջին քֆուրներով լի տեսանյութով։ Ուստի մերսի ասեք, որ բարեկրթության մինիմումը պահպանում եմ։

#հողատու»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ