02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանական ֆեյքերը թիրախավորել են լրագրողներին. hաղորդում հանցագործության մասին

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարներ՝ ատելության խոսք պարունակող գրառմամբ. հորդորում ենք չնպաստել ատելության խոսքի քարոզին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

««Երկիր էյ էմ» կայքի մի խումբ նախկին լրագրողներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով պատշաճ գնահատական տալ լրագրողների նկատմամբ ատելության խոսք տարածող եւ բռնություն հրահրող անձանց գործողություններին եւ կանխելու լրագրողների նկատմամբ կիրառվող ոչ օրինաչափ վարքագիծը։

Մասնավորապես երեկ՝ նոյեմբերի 16–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարները, հրապարակվել նրանց տվյալները՝ ատելության խոսք պարունակող գրությամբ։ Տվյալ էջն ունի իշխանական ուղղվածություն եւ կառավարվում է հանրությանը հայտնի «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից։

Ցավոք, հիշյալ գրառումը գովազդվել եւ մեծ տարածում է գտել համացանցում, ինչի արդյունքում գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, ատելության եւ բռնության սպառնալիքներ ուղղել  լրագրողներին։ Ուշագրավ է, որ թիրախ ընտրված անձանցից որեւէ մեկը ներկայումս չի հանդիսանում «Երկիր» կայքի լրագրող, նրանցից չորսը վաղուց չեն զբաղվում լրատվական գործունեությամբ, իսկ մյուս երեքն աշխատում են Հայաստանի առաջատար լրատվամիջոցներում։

Անհերքելի փաստ է, որ  երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Հիշյալ հրապարակումը ոչ միայն արատավորել է գործող եւ նախկին լրագրողների անունն ու հեղինակությունը, այլեւ նրանց դարձրել  ատելության խոսքի եւ բռնության կոչերի թիրախ՝ նպատակ ունենալով խոչընդոտել նրանց հետագա աշխատանքային գործունեությունը։

Հորդորում ենք հանրությանը չտարածել նմանօրինակ կեղծ տեղեկություններ, չնպաստել ատելության խոսքի եւ բռնության քարոզին»,- նշվում է նախաձեռնության էջում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ