12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Չկա, չկա հայի հետին խելք, չկա. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե ճիշտ եմ հիշում 2018-ի դեկտեմբերի 9-ին իրենց քայլին ՀՀ քաղաքացիները ութ հարյուր հազարի կարգի ձայն են տվել, հիմա ուզում եմ հասկանալ, էդ բոլորը կո՞ղմ են, որ Արցախը տրվի թուրքին, որ ՀՀ հարավը տրվի թուրքին, որ շուտով, եթե էս սրիկան մնա, նաեւ Սյունիքը տրվի թուրքին․․․

Կո՞ղմ են, որ 5 հազարից ավելի լույս տղերքը զոհվեին հանուն ոչնչի, կո՞ղմ են, որ հազարավորները դառնային հաշմանդամ եւ հիվանդ, հանուն ոչնչի․․.
Կո՞ղմ են, որ հազարավոր արցախցիներ դառնան անտուն, արցախցի երեխան զրկվի մանկությունից, հայրենի երկրում ապրելու երջանկությունից․․.
Կո՞ղմ են, որ երկիրը դարձավ մեծ դժոխք․․․
Գուցե կողմ են, որ թուրքը Սեւանում գա թեյ խմելու եւ ոտքերը թրջելո՞ւ․․․

Իրենք էլ հարճություն անեն, սրբիչ մատակարարեն․․․

Եթե կողմ չեն, ո՞ւր են, ո՞ւր են․․․․
Եթե կողմ չեն, հիմա նույն Հանրապետության հրապարակում պարտավոր էին պահանջել էդ հող հանձնողի հրաժարականը, որ չհասցնի այլ սրիկայություններ կյանքի կոչել․․․

Չկա, չկա հայի հետին խելք, չկա․․․»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ