09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԶՈՒ ԳՇ պետի այսօրվա հայտարարության մեջ կարևոր մի նրբություն կա

ԶՈՒ ԳՇ պետի այսօրվա հայտարարության մեջ կարևոր մի նրբություն կա։ Նա ասում է, որ դեռ հունիս 12-ին է զգուշացրել քաղաքական ղեկավարությունը, իսկ հետո նաև Անվտանգության Խորհրդին, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չի, այլև Թուրքիան և որ այդ երկու պետությունների «համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել»։

Մարդն ասել է՝ մի բան արեք, բայց մեր դիվանագիտությունն ու քաղաքական իշխանությունն այնքան տկար ու ապիկար էին (իրենք դա հպարտություն են կոչում), որ աղետը կանխելու համար ոչինչ չեն ձեռնարկել։ Իսկ հետո, երբ պատերազմը սկսվել է, նորից են անտեսել բանակից ստացվող տեղեկությունը ու Նիկոլի ասած «մեկ տոկոս շանսը» օգտագործել սեփական փիարի համար։ Վստահ եմ՝ հիշում եք, թե ոնց էին ՊՈԱԿ-ի ֆեյքերը Facebook-ում նշում «Շահումյանի ու Գետաշենի ազատագրումը», «Սերժի հանձնած Լալա Թեփեի գրավումը» և այլն։
 
Այսինքն Նիկոլը եկել է լսել ԶՈՒ ԳՇ պետի զեկույցները ու գնացել իր ֆեյքերին հանձնարարել ցանցը ստով ու կեղծիքով լցնել։ Հիմա էլ կանգնել, թե բա կոմպետենտ մարդկանց ասած խոսքի հիման վրա եմ կապիտուլյացիա ստորագրել։ Դավաճան։ Նույնն է, թե բժիշկը նախ չկանխարգելի պացիենտի աճող հիվանդությունը, հետո էլ շտապ վիրահատությունը 40 օր ուշացնի։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ