Նիկոլ Փաշինյանն ամեն օր իրեն մի քանի անգամ սպանում է․ Շարմազանով
Նիկոլ Փաշինյանն ամեն օր իրեն մի քանի անգամ սպանում է, երեկ էլ սպանեց գիշերը, հիմա էլ ասուլիսին է պանում։ Ինքը քաղաքական առումով իրեն բազմաթիվ անգամներ սպանում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
«Ում է պետք իրեն ինչ որ բան անել, էդ մարդու քաղաքական կապիտալը զրո է, ինքը պատմության մեջ մնալու է որպես Հայաստանի նորագույն պատերազմի մեջ ամենախայտառակ կապիտուլյացիոն ակտը ստորագրած մարդը, պատմության մեջ մնալու է հողերը թաքուն հանձնած մարդ»,- նշեց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Վահիրամ Բաղդասարյանին, Շարմազանովն ասաց, որ դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանին կասկածել կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ, նույն բանն է, որ մեզ մեղադրեն Քենեդու, Քադաֆիի սպանության մեջ, դա ծիծաղելի է,խոսում է այսօրվա իշխանության ղեկավարի խելագարության կանխավարկածի մասին։
Շարմազանովը վստահեցնում է՝ սա շինծու քրեական գործ է, ինչպես բոլոր մեղադրանքները։
«Հարգելիներս, ԱԱԾ տանեք, ՀՔԾ տանեք, ՊՊԾ տանեք, էլ ինչ տեղ կա, պաժառնի, մենակ պաժառնի չենք գնացել էս քանի օրը։
Ուր էլ տանեք իրականությունը չի փոխվելու, Նիկոլ Փաշինյանը պարտված վարչապետ է »,- նշեց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում