05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքին է ծախել 30 տարիների արցախյան բոլոր հաղթանակները. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքին է ծախել 30 տարիների արցախյան բոլոր հաղթանակները:
Ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ հայրենիքը թուրքին մեկ գիշերվա մեջ ծուռտիկ ստորագրությամբ, գողի պես, վախկոտ ստահակի պես տվող սրիկային ինչ-որ մեկը կփորձի արդարացնել, պաշտպանել, ներել․․.

Պարզվեց, այո, կան չ-հայեր, չ-հասկացողներ, չ-մարդեր․․.ախր ի՞նչն եք պաշտպանում, ուղեղներդ չորացե՞լ է․․․

Տվել է, հասկանում եք, նվիրել է 45 օր թուրքի դեմ կռվող, հողը արյունով պահող ջահելների արյունը ծախել է, տվել է մեր արցախյան վերածնունդը, մեր արցախյան բոլոր տարիների հաղթանակները, մեր հայրենիքը, նաեւ՝ ձեր հայրենիքը․․․

Ախր ձեր մտածելու կարողությունն էլ հո չի ծախել, մի քիչ մտածեք, ախր, մի քիչ ուղեղ ունեցեք․․.

Դուք ձեզ պահում եք ձեր բնակարանների դռների առջեւի մետլախի պես՝ կարեւորը, ձեր մետլախը տեղում է․․․

Հեչ ձեր պետքը չի, չէ՞, որ երկիրը այլեւս ծախված է․․.

Դե, մաքրեք ձեր շեմքի մետլախը ,մինչեւ թուրքը կհասնի դրան, այ, էն ժամանակ կուզեք գլխներիդ տալ ու կպարզեք, որ գլուխ էլ չունեք․․․

Հետո չնվնվաք, թե էս ոնց եղավ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ