22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դուք գո՞հ եք ձեր ընտրած վարչապետից. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Դուք գո՞հ եք ձեր ընտրած վարչապետից»

Արցախը՝ թուրքերին,
Կալանավայրը՝ ընդդիմացողներին,
Live-երը՝ զոմբիներին։

Ահա և Նիկոլի իրական կարգախոսը։ Նկարի վրա պատկերված կարգախոսը հերթական հեքիաթն էր, որի վերաբերյալ հարցս ուղղում եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին։

Տիկնայք և պարոնայք պատգամավորներ,

2018թ. չարաբաստիկ իշխանափոխությունից անցել է արդեն ավելի քան երկու տարի։ Դու՛ք, որպես Արցախի մեծ մասի հանձնման «անտեղյակ» հենարաններ, եթե կարող եք, ասեք խնդրեմ.

1. Ո՞վ է այսօրվա Հայաստանի երջանիկ անհատը, ինչու՞մ է կայանում նրա երջանկությունը և ի՞նչ կապ ունեք դուք այդ երջանկության հետ։

2. Ո՞ր չափանիշներով եք ասելու, որ ունենք հոգատար հանրություն՝ միմյանց նկատմամբ հայհոյանքների, ձեր սերմանած ատելության, թե՞ ուժայինների ամենօրյա բռնաճնշումների։ Թ՞ե այն հասարակությանը, որն առավոտից երեկո կարդում է, ու՞մ ձերբակալեցին, ու՞մ բաց թողեցին, ո՞վ գնաց դատարան, ո՞վ է դավաճան կամ ո՞վ հանցագործ։

3. Ո՞րն է ձեր պատկերացրած հզոր պետությունը։ Ա՞յն, որ միջազգային գործիքակազմում չկարողացավ բանակցել ու հրահրեց կապիտուլյացիոն պատերա՞զմ՝ կռվելով մի քանի արտաքին ուժերի դեմ, թե՞ որ իր դիլետանտ «քաղաքականության» արդյունքում մնաց բացարձակ միայնակ՝ աղիողորմ հայացքով դեպի Ռուսաստան։

Վերջում չմոռանաք շնորհակալություն հայտնել ՌԴ ղեկավարությանը, որ գոնե մի բուռ Արցախն ու մեր հերոսական բանակի ստորաբաժանումները կանգուն պահեցին։ Հավատացեք, որ ձեզանից հետո եկողները մեծ ճիգերով՝ բայց շտկելու են ձեր կործանարար հետևանքներն, ու վերականգնելու են Արցախում տիրոջ իրավունքով ապրելու Արցախցու անկոտրուն կամքը։

Մի հարց էլ կարգախոսից դուրս. դուք գո՞հ եք ձեր ընտրած վարչապետից և ինչու՞»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ