05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք պետք է պատրաստ լինենք մարտահրավերներին. հակառակորդը փորձելու է տարբերակներ գտնել` իր առավելությունը զարգացնելու. Իշխանական պատգամավոր

Մենք պետք է պատրաստ լինենք մարտահրավերներին, որովհետև հակառակորդը փորձելու է տարբերակներ գտնել` իր առավելությունը զարգացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Հիմա մենք ունենք դադարի պահ: Այն շատ կարևոր է, որպեսզի մեր անվտանգային ողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք», – ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը շեշտեց` բյուջեն իր մեջ այլևս այլ տրամաբանություն պետք է ներառի` թե՛ բանակի սպառազինության, թե՛ բանակի կառուցվածքի վերանայման առումով:

«Մենք պետք է դասեր քաղենք, էն էլ` ինչպես: Բանակի զարգացումը մշտական պրոցես է, և այդ պրոցեսի մեջ ունեցել ենք խզումներ: Պետք է ազնվորեն հաստատենք դա», – նշեց իշխանական պատգամավորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ