05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Այդ տղերքը հող հանձնող չէին, նրանք հայրենիքի դառը քաղցրությունը գիտեն»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ սրանք պիտի գնան, ազգային անվտանգության եւ արժանապատվության հարց է։

Չգիտեմ, ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը եւ համապարփակ ճգնաժամից, որում հայտնվել ենք մի խումբ անհայրենիք վիժվածքների պատճառով։

Վերջիվերջո, անձերը կարեւոր չեն լինելու։ Կարեւոր են լինելու մարդկանց մասնագիտական եւ բարոյական որակները։

Բայց ինձ համար մի բան շատ հստակ է

Այն արժապատիվ սերունդը, որ արյան ու կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում եւ ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում եւ Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։

Այդ տղերքը հող հանձնող չէին, նրանք հայրենիքի դառը քաղցրությունը գիտեն»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ