13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Նոր օրակարգ է ձեւավորվել». Արցախի նախագահը ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին հրավիրում է Ստեփանակերտ

Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձեւավորել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու եւ եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու եւ տեղում քննարկումներ ծավալելու համար:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:

Այնուհետեւ հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ»:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ