20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել, որի համաձայն.

1.Հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր տիպի ռազմական գործողությունների ավարտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ նոյեմբերի 10-ից՝ ժամը 01:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն՝ այլևս կոչվող որպես կողմեր, մնում են իրենց կողմից գրավված դիրքերում:

2.Աղդամի շրջանը և տարածքները, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ մինչև նոյեմբերի 20-ը վերադարձվում են Ադրբեջանին:

3.Լեռնային Ղարաբաղի շփման գծի ուղղությամբ և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ՌԴ թվով 1960 խաղաղապահ զինվոր հրաձիգներ,  90 զրահամեքենաներ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:

4.ՌԴ խաղաղապահ ուժերը տեղակայվում են հայկական զինված ուժերի դուրսբերման հետ միասին: Ռուսական խաղաղապահ ուժերի տեղկայման ժամկետը տարի է՝ ավտոմատ երկարացմամբ ևս տարով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի լրանալուց   ամիս առաջ չի հայտարարում հատությունը դադարեցնելու մտադրության մասին:

5.Հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, վերահսկողության և արդյունավետության նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ Կենտրոն։

6.Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը՝ իր հետևից թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է շարժման անվտանգությունը՝ ըստ Լաչինի միջանցքի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով։

7.Տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո

8.Կատարվելու է գերիների և զոհվածների դիակների փոխանակում։

9.Տարածաշրջանում բացվելու են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կա

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ