19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաղդասարովն արագացնում է սնանկության գործընթացը՝ պարտքերը չմարելու համար. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ “Միկա Լիմիթեդ” ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջելով սնանկ ճանաչել “Արմավիա ավիաընկերություն” ՓԲԸ-ն:

“”Ժողովուրդ”-ի տեղեկություններով` “Արմավիա”-ի դեմ մի շարք ընկերութուններ հայցադիմումներ են ներկայացրել` պահանջելով իրենց պարտքերը, ինչն էլ ստիպել է սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սնանկության գործընթացն արագացնել, որպեսզի չմարի:

 Տեղեկացնենք, որ ի թիվս այլ ընկերությունների, “Արմավիա”-ի դեմ հայց են ներկայացրել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ն, որին մոտ 800 հազար դրամ է պարտք, “Երմիք” ՍՊԸ-ն, “Կարկոմավտո” ընկերությունը, որին “Արմավիան” պետք է վճարի 16.5 մլն դրամ, և “Բիբլոս բանկը”:

“Հայաստանի էլեկտրական ցանցեր”-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ պարտքի հարցով արդեն դիմել են նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ: Իսկ թե ինչ պետք է բռնագանձեն, դեռ հայտնի չէ, քանի որ “Ամավիա”-ի ողջ գույքը գրավադրված է բանկերում, և այսօր ընկերությունը ոչինչ չունի”,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ