Զուրաբյան-Օսկանյան ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ իրենց ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի` “Ռիչ” սրճարանում 2012թ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է:
“Դեռ այդ ժամանակ Զուրաբյանը կանխատեսում էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում “գծից դուրս” եկողներ կլինեն: “«Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են` դնենք, մոռթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից՝ միշիկները, պլյուս` արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան և այլն, և այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան”,- Օսկանյանի մոտ անկեղծացել էր Զուրաբյանը: Այս զրույցի ձայնագրման առիթով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՔԾ-ն անգամ միջնորդություն էր ուղարկել ԱՄՆ իրավապահ մարմիններին` պարզելու, թե ով էր համացանցում տեղադրել ձայնագրությունը, սակայն այդպես էլ հանցագործին /ներին/ չեն կարողացել գտնել”,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: