13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կպաշտպանվեն կենսաթոշակառուի իրավունքները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, արխիվային տեղեկանքների ստացումը իրականացնում է լիազոր մարմինը:

Առաջարկված օրենսդրական կարգավորումը կենսաթոշակառուի համար շահեկան կլինի թե՛ բարոյական և թե՛ նյութական առումներով, կնվազեն ոլորտում առկա խնդիրները, կկրճատվի վարչարարությամբ նրա վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները, կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսից ու քաշքշուկից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ