Խորհրդարանում կան քաղաքական միավորներ, որոնք ստրկատիրական ժամանակահատվածի զարգացումներ են ապրում. Արմեն Աշոտյան
“Ակնհայտ է, թե ով է հիմնականում կրկնում քաղաքական կուրսը` նախորդ տարիների ցածր առաջադիմության պատճառով, երբեմն ստիպված լինելով դիմելու արտալսարանային պարապմունքների եւ կրկնուսույցների օգնությանը”,-2013 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ հարցադում արեց, թե մի՞թե այսօր այդքան ճգնաժամային է հայոց ընդդիմադիր քաղաքական միտքը, մի՞թե միակ զենքը նրանց համար պոպուլիզմն է, միակ նպատակը` ինքնանպատակ քննադատությունը, իսկ միակ հենարանը`նախկին իշխանավորները:
Խոսելով ելույթներից, Աշոտյանը նշեց, որ ելույթի համար գրանցված տասնինը պատգամավորներից միայն յոթն էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ, մեկը չկողմնորոշված կուսակցությունից էր, մյուսները` իշխանական կուսակցությունից:
ԿԳ նախարարը նշեց, որ ԱԺ նիստերի դահլիճում ներկա-բացական ցույց է տալիս, որ իշխանությունը շատ ավելի կավ է սերտել այսօրվա բյուջետային դասը:
Աշոտյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու վարչապետը չներկայացրեց բյուջեն: Նրա խոսքով, ուսումնասիրելով վերջին տասներկու տարիների պատմությունը, պարզելէ, որ 2007-2008 թթ. պետբյուջեն ներկայացրել է ֆինանսների նախարարաը, մեկ անգամ` նախարարի հիվանդության պատճառով` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, 2007-ի տարեվերջին բյուջեն ներկայացրել է գործող նախագահ, այն ժամանակվա վարչապետ Սերժ սարգսյանը, իսկ 2008-ից առայսօր չորս անգամ բյուջե է ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ այս տարվանից, թող ավանդույթները նորից բազմազան դառնան:
“Հասկանալի է, որ բովանդակային քննադատության նյութ չունենալով, մեր հարգելի գործընկերները թիրախավորում էին անձամբ վարչապետին` բյուջետային քննարկումները տանելով հիմնականում ընդդիմություն-վարչապետ ձեւաչափով”,-նշեց Արմեն Աշոտյանը եւ հավելեց, որ դա չի ստացվել, քանի որ վարչապետն ու կառավարությունը քաղաքական թիմ են ներկայացնում` ՀՀԿ գումարած ՕԵԿ, որոնք մեծամասնություն են ԱԺ-ում:
Արմեն Աշոտյանը նկատեց, որ այլընտրանքային փաստաթուղթ իշխանության քննադատները չեն ներկայացրել, ինչը, ըստ նրա կամ կարողությունների համալիր համադրման ունակության բացակայության արդյունք է կամ էլ, տվյալ քաղաքական ուժերը գիտեն, որ ներկայիս փաստաթղթից ավելի իրատեսական արդյուքն ներկայացնել չէին կարող:
“Նմանատիպ այլընտրանքային բյուջե պետք էր բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մտադիր են ոչ միայն մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, այլեւ հաղթել: Որովհետեւ, եթե մենք պարտվենք, նոր կառավարությունը ի՞նչ պետք է կատարի, բա դուք ձեր փաստաթուղթը չունենայի՞ք: Այսինքն, դուք էլ չեք հավատում, որ 2013 թվականին կարող է մի օր ուժերի վերադասավորում լինել նախագահական ընտրությունների հետեւանքով”,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:
ԿԳ նախագահը անդրադարձավ նաեւ վերջին օրերին հարյուր տոկոսանոց համամասնականին անցնելու շուրջ ծավալվող քննարկումներին եւ նկատեց, որ դա Սահմանադրության փոփոխություններ է ենթադրում, գոնե առաջարկություն կարելի էր անել հանրաքվեի ֆինանսական ապահովման համար, եթե հարցը բարձրացնոզ ուժերն իրոք հավատում են, որ 2013-ին նման օրակարգով նման հանրաքվե կարող է լինել:
“Խոսում են մեր գործընկերների մասին` անվանելով ֆեոդալներ: Այստեղ մի քիչ համաձայն եմ` մարդուց է կախված, թե նա ով է, համամասնականով լինի ընտրված, թե մեծամասնականով”,-իր քաղաքական բնույթի ելույթում շարունակեց Արմեն Աշոտյանը եւ հավելեց, թե խորհրդարանում կան քաղաքաական միավորներ, որոնք ստրկատիրական ժամանակահատվածի զարգացումներ են ապրում, կան քաղաքական միավորներ, որոնք պոստինդուստրիալ արժեքներով են առաջնորդվում:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ վիրտուալ քաղաքական քննարկումներ ծավալելու` իրեն ուղղված մեղադրանքներին եւ խնդրեց չսահմանափակել իր քաղաքացիական իրավունքը ու հարցադրում արեց, թե վիրտուալ են արդյոք նախարարների քաղաքական քննարկումները, թե երկու հազար տասներեք թվականի պետբյուջեի քննադատույունը ընդդիմության կողմից:
Եզրափակելով` ԿԳ նախարարան ասաց, որ հարցը թողնում է անպատասխան, բայց ճիշտ պատասխանն ինքը գիտի: