20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չկան գործիչներ, ում մուտքը Հ1, ցանկալի չէ. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի հաշվետվության ներկայացումից հետո նշեց, որամեն ինչ պետք է նայել համամետության մեջ, համեմատել Հանրայինց ՀԸ այսօրվա աշխատանքը մի քանի տարվա հետ: ”Ես կարծում եմ, որ չկա մի ոլորտ, որտեղ արձանագրված չէ դրական առաջընթաց”,-ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ և ռադիոեթերը, և հեռուստաեթերը բավականին համակողմանի լրատվություն են ապահովում թե ներքին, թե արտաքին քաղաքական կյանքի: ”Ես այն կարծիքին չեմ, որ կան գործիչներ, ում մուտքն այսպես ասած ցանկալի չէ: Շատ դեպքերում նույն պառլամենտի նիստերը լուսաբանելիս մեր ընդդիմադիր հատվածի գործընկերները ավելի հաճախ ու ակտիվ են լուսաբանվում, և դա այպես էլ պիտի լինի, քանի որ ընդդիմությունը հատուկ ուշադրության կարիք ունի, և դա նաև իշխանությունների քաղաքականությունն է”,-ասաց նա:

Մշակութային և կրթական հաղորդումների առումով ևս դրական առաջընթաց է նկատվել: ”Այն հարցադրումները, որ մենք արել ենք այս դահլիճում տարիներ առաջ, մենք տեսնում ենք, որ աստիճանաբար գնում ենք ճիշտ ուղղությամբ:

Իմ առաջարկու մնում է ուժի մեջ` մենք կարիք ունենք շատ կարճ տեսանյութերի միջոցով ամենանայվող ժամերին մեր նոր սերդնին ներկայացնել մեր ազգային հերոսներին”,-առաջարկեց նա:

Ըստ Շարմազանովի` պետք է հիշեց անցյալը, երբ ոչ մի ՀԸ իր հաղորդումները չէր սկսում ու ավարտում հիմնի հնչեցմամբ: ”Երբ ես այդ հարցը տարիներ առաջ բարձրացրի նախկին նախագահի հետ հանդիպման ժամանակ, շատերի մոտ հարց էր առաջանում` դա ինչ է տալու: Էլեմենտար հիմնի հնչեցումը մարդուն տալիս է հայրենասիրության զգացում”,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ խորհրդային ՀԸ եղել են շատ լավ ֆիլմեր, որոնք թվայնացված չեն, իսկ եթե թվայնացված են, ապա առաջարկում է ավելի հաճախ ցուցադրել: ”Խորհրդային հեռուսաընկերությունում միգուցե ոչ ամեն ինչ էր մտնում եթեր, բայց շատ քիչ էր անճաշակ նյութ մտնում եթեր”:

Սպորտային հաղորդումներին անդրադառնալով` նա ասաց, որ պետք է այստեղ ևս դրականը տեսնել: ”Հիմա ավելի լավ է գովազդ չլիներ, բայց ֆուտբոլի առաջնությունը չտեսնեինք, թե գովազդ լիներ, բայց առաջնությունը տեսնեինք: Ինձ համար հետաքրքրիր էր խաղերից առաջ տարբեր գործիչների հետ քննարկումները, որ ավելի հետաքրքիր էին դարձնում խաղի սպասումը և շատ լավ է, որ ֆուտբոլային հանդիպումները ցուցադրվում են Հանրային ՀԸ եթերում”:

Ինչ վերաբերում է Հանրային ռադիոյի աշխավարձերի բարձրացմանն, ապա Շարմազանովը կիսում է Սամվել Ֆարմանյանի տեսակետը, որ դրանք պետք է բարձրացվեն:

Նա նաև նշեց, որ ցեղասպանության տարելիցը պետք է ներկայացնել ոչ միայն լացուկոծով, այլև ներկայացնել պատմության հերոսական կերպարներին:

Շարունակությունը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ