22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրայինի 700 միլիոնը տալ սահմանամերձ գյուղերին

ԱԺ ՀԱԿ խմբակցության Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այսօրվա իրավիճակում տեղին չէ ընդհանրապես կամ երկրորդ ընթերցմամբ ընդունել ”Գովազդի մասին” ՀՀ օրենքւոմ կատարվող փոփոխությունները, որոնց համաձայն Հանրային ՀԸ գովազդ չպիտի լինի: ”Եթե ընդունենք, պետբյուջեից յուր հարյուր միլիոն դրամի չափով ֆինանսավորելու ենք Հանրային ՀԸ, իսկ այսօրվա պայմաններում կարելի է  այդ օրենքը չընդունել ու այն ուղղել սահմանապահ համայնքներին: Կառավարությունը, զգացվում է, որ այդ թեմայով խնդիրներ ունի ու ֆինանսական խնդիրներ է տեսնում արտոնություններ տալու:  Այս իրավիճակում յոթ հարյուր միլիոն կտրել ու ուղարկել այլ ՀԸ ու այդ բեռը վերցնել բյուջեի վրա, անթույլատրելի է”,-այսօր Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ-ի գործունեության հաշվետվության ժամանակ ասաց Փաշինյանը:

Գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պատասխանեց, որ սա քննարկելու թեմա է: ”Քննարկման ընթացքում, ըստ էության, մենք որոշակի ճիշտ պատասխանի կգանք, բայց մեկը մյուսի հետ չկապենք, թե գործադիրը ներկայցնելու է սահմանապահների միտված ծրագիր կամ օրենսդրական փաթեթ, ֆինանսավորման համապատասխան տեղը կգտնի”: Բացի այդ Դավթյանը նշեց, որ եթե ցանկանում են, որ Հնարայինը անկախ լինի, ապա գովազդներ չպիտի լինեն, այն պիտի բյուջեից սնվի:  

Փաշինյանը նաև բարձրացրեց Հանրային ռադիոն հաճախականության հարցը` նշելով, որ տարբեր մարզերում այն տարբեր հաճախություն ունի:  Արտակ Դավթյան ը համաձայնեց Փաշինյանը բարձրացրած այս հարցի հետ` նկատելով, որ պետք է ուսումնասիրել, հասկանալ` ինչ տեխնիկական դժվարություններ կան: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ