22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Եզդիները սարսափում են վերադառնալ իրենց գյուղեր”

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը, խոսելով Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների վիճակի մասին, ասել է, որ ԱՄՆ-ը եւ այլ երկրներ  մեծ օգնություն են ցուցաբերում, այժմ  եզդիական գյուղերը ազատվել են:

“Սակայն եզդիները դեռևս վերաբնակություն չեն հաստատում այդ տարածքներում, քանի որ սարսափում են: Հիմա մեր նպատակն այն է, որպեսզի եզդիների համար փոքր ինքնավար հանրապետություն  ստեղծվի և ադպիսով, եզդիները գոնե կկարողանան պաշտպանվել և փրկվել: Հակառակ դեպքում, ճնշման հետևանքով,  եզդիների մի մասը ընդունելու են մահմեդականություն”,- ասել է նա:

Ասուլիսին ներկա արեւելագետ, “Ոչ ցեղասպանություններին” քաղաքացիական նախաձեռության հիմնադիր անդամ Ռուստամ Բաքոյանն էլ նշել է, որ Իրաքի հյուսիսում երկու ամիս է ցեղասպանական գործողություններ են տեղի ունենում, սակայն դեռեւս այս կարեւորագույն հարցին լուծում չի տրվել:

“Այժմ եզդիական ջոկատներն են, որ պայքարում են Սինջարի լեռան հատվածում: Իրաքում  650.000 եզդիներ էին ապրում, այժմ բոլորը տարհանվել են, 50.000 եզդիներ Սիրիայում են, Թուրքիայի մի քանի քաղաքներում եզդիական ճամբարներ են ձևավորվել, որոնց վիճակը համեմատաբար լավ է: Այժմ Իրաքի հյուսիսային հատվածում  գտնվող  եզդիների վիճակն է շատ վատ, նրանք հումանիտար օգնություն չեն ստանում: Իսկ մյուսները համեմատաբեր լավ  իրավիճակում են”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ