22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետի դեմ

Խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հոկտեմբերի 10-ին նշանակած համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ են անցկացնում նաեւ հանրապետության մի շարք քաղաքներում։

Համապատասխան իրազեկումներն ի գիտություն են ընդունել բոլոր ութ քաղաքապետարանները, բացի Արարատի քաղաքապետից։ Վերջինս նախ օրենքով սահմանված կարգով չի պատասխանել հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով։

Արարատի քաղաքապետարանում, իրազեկված միջոցառումների համար նախատեսված՝ օրենքով սահմանված տեղում հոկտեմբերի 3-ի համար չի եղել փակցված որեւէ այլ հայտ՝ ո՛չ հանրահավաքի իրազեկման փաստաթղթերը ներկայացնելու օրը, ո՛չ էլ անգամ հետագա օրերին։

Քաղաքապետի գործողությունները բողոքարկվել են դատարան, որը, սակայն չի բավարարել հայցը՝ վկայակոչելով իրազեկման հայտում ինչ-որ անճշտություն։ Սակայն օրենքի պահանջով իրազեկման փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու պարագայում քաղաքապետարանը պարտավոր էր անմիջապես տեղյակ պահել իրազեկումը ներկայացնողներին՝ անճշտությունը ուղղելու համար նրանց ողջամիտ ժամկետ տալով։

Այսպիսով՝ ի դեմս Արարատի քաղաքապետի գործողությունների եւ դատարանի որոշման, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինությունների, քաղաքական պատվերի հետ։ Այս հիմքով էլ հոկտեմբերի 3-ին Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր հայտը համարում ենք ընդունված։

 

Բարգավաճ Հայաստան

Ժառանգություն

Հայ Ազգային Կոնգրես

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ