20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանություններից քառյակն ավելին էր սպասում

”Մենք սպասում էինք իշխանություններից ավելի ադեկվատ պահվածք, ադեկվատ վերաբերմունք այդ պահանջների նկատմամբ, բայց հակառան է , կոնստրուկտիվ վերաբերմունք չենք նկատում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Ստեփան Մարգարյանը` խոսելով 12 կետերի կատարման ժամկետի ավարտից: Նշենք, որ այսօր սեպտեմբերի 30-ն է, իսկ քառյակը մինչև այսօր էր ժամանակ տվել իշխանություններին` կատարելու իրենց ներկայացրած 12 կետերը:

Մարգարյանն ասաց, որ հիմա չի կարող ներկայացնել քառյակի տեսակետը, կամփոփեն, ապա կներկայացնեն: Իր կարծիքով` իշխանությունը ոչինչ էլ չի կատարել:  ”Մենք ուզում էինք տեսնել` արդյուք ինչ-որ բաներ կան, որ չեն արել, բայց ուզում էին անել, սակայն դա ևս չի երևում”,-նկատեց նա:

”Իրենք կորոշեն` ինչպես են պատասխան տալու, մենք ամսի տասին կհայտարարենք մեր ծրագիրն ու հետագա անելիքները, ինչպես կպատասխանեն, թող իրենք որոշեն:  Այն, ինչ-որ մենք կառաջարկենք, կլինի ամսի տասին: Մենք գտնում ենք, որ այսօր շատ կարևոր է սահմանադրական փոփոխությունների դեմն առնելը”,-շեշտեց ԲՀԿ պատգամավորը:

Հարցին, թե իշխանությունները հիմք ունեն վախենալու հանրահավաքից, Ս. Մարգարյանը պատասխանեց.”Ոչ ոք նպատակ չի դրել վախեցնելու , մենք հայտարարել ենք կետերը, և խնդիրն այն է, որ երկրի վիճակն օրեցօր վատանում է”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ