20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բողոքող առևտրականներին բերման են ենթարկել

ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիների կողմից Նալբանդյան փողոցը փակելու առիթով քրեական գործ է հարուցվել։ Մեզ հետ զրույցում առևտրականները փոխանցեցին, որ բերման են ենթարկվել 4 հոգի, որոնք ազատ են արձակվել հարցաքննությունից հետո:

՛՛ Վաղն էլ կարող է մեզ ոստիկանություն բերման ենթարկեն և հարցաքննեն, բայց սրա վերջը ինչ է լինելու, չգիտենք։ Մենք հասարակական կարգ չենք խախտել, մի քանի րոպեյով փողոց ենք փակել, դա ինքնաբուխ էր, մենք կատաղել էինք Կառավարության վրա, որ մեր խնդրին լուծում չտվեց՛՛,-նշեց  Ֆիրդուսի տոնավաճառի աշխատակիցներից մեկը ։

Առևտրականների գնահատմամբ մարդկանց բերման են ենթարկում բողոքը լռեցնելու և ճնշելու նպատակով:

՛՛Սա ևս վախեցնելու միջոց է, որ մենք վախենանք ու բողոքի ակցիաներ չիրականացնենք, բայց դա մեզ չի խանգարելու, մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար՝ անկախ նրանից, թե մեզ ինչ պատասխանատվության կենթարկեն՛՛,-նշեց բողոքող քաղաքացիներից մեկը:

 Այսօր Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային բերման ենթարկվածներից որևէ մեկը չէր մասնակցում, իսկ մասնակցող առևտրականներն էլ նշում էին, որ իրենց կարող են հենց հիմա էլ բերման ենթարկել։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ