Շարմազանովն առաջարկեց Մոնթեի, Նժդեհի մասին հաղորդումներ հեռարձակել Հ1-ով
Ազգային ժողովում Հանրային Հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ այս տարի ավելացել են գիտական, կրթական հաղորդումները, առանձին հաղորդաշարով ներկայացվել են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն` իրենց կենցաղով ու մշակույթով: բացի այդ ուշադրություն է դարձվել հասարակության ու պատգամավորների դժգոհություններին հեռուստասերիալների վերաբերյալ, ու դրանք հիմա բացակայում են, դրանց փոխարինել են մոտ 20 սերիալից բաղկացած հեռուստաֆիլմերը, հիմնանորոգվել են շենքեր, կառուցվել են նոր տաղավարներ:
Ներկայացնելուց հետո Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն նշեց, որ հավանաբար դահլիճում բոլոր պատգամավորներն էլ համամիտ են, որ հանարյին ՀԸ որակը դրականորեն փոխվել է: ‘’Հիմանկան խնդիրները, որ այս դահլիճում մեր պատգամավորներչը հնչեցնում էին, կապված էին Հանային ՀԸ հաղորդումների որակի հետ, մասնավորապես լրատվականի, որը վերջին ժամանակում դինամիկ զարգանում է: Պակաս կար մշակութային ու կրթական հաղորդումների, դաստիարակչան հաղորդումների ‘ ‘’,-ասաց Է. Շարմազանովը` հավելելով, որ այժմ կան բազմաթիվ հետաքրքիր ու կրթա-դաստիարակչական հաղորդումներ: Սակայն նա հետաքրքրվեց, թե հնարավոր չէ այդ հաղորդումները, օրինակ նաև Արթուր Բախտամյանի վարած հաղորդումը, ցուցադրվեն փրայմ-թայմի, քանի որ այդ հաղորդումները նպաստավոր են երեխաների համար, սակայն գիշերային ժամերին նրանք քնած են ու չեն կարող դիտել:
Ռ. Ջաղինյանը պատասխանեց, որ փրայմ -թայմը ժամը 7-11:30 է, և բոլոր հաղորդւոմները չեն տեղավրվում այդ մի քանի ժամվա ընթացքում: Ինչ վերաբերում է Արթուր Բախտամյանի հաղորդմանն, ապա նա նշեց, որ ուշ ժամի է հեռարձակվում, քանի որ շատ անկեղծ է: ԱԺ փոխնախագահը նաև հարցրեց, թե հաշվի առնելով, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն է, չարժեք, որ մեր ինքնապաշտպանական հերոսներին ող փոքրիկ սյուժեներ ցուցադրվեն ‘’Հայլուրից’’ հինգ րոպե առաջ կամ հետո: Շարմազանովն առաջարկեց սյուժեներ պատրաստել Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի մասին: Ջաղինյանը պատասխանեց, որ հավանաբար դեկտեմբերի նման հաղորդումները կհեռարձակվեն: