19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծաղկավաճառները բարձրացրել են ծաղկի գները՝ պայմանավորված պատերազմի հետևանքով զոհվածների հուղարկավորության մասշտաբներով․ Հրապարակ

Հայ ազգը, իսկապես, ունիկալ է, ամենատարբեր իրավիճակներում կարող է նույնպիսի վարքագիծ դրսևորել։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք համազգային համախմբման փայլուն դրսևորումներ, թե ինչպես են տարեցներն անգամ իրենց կենսաթոշակից զինվորին բաժին հանում, տեսնում ենք բազում տնտեսվարողների, որոնք պատերազմի մեկնարկից օրեր անց ինքնակամ էմբարգո են դրել թուրքական ապրանքների վրա, մի շարք խանութներում այս օրերին նկատելի դատարկություն է՝ «մաքրել» են թուրքական ապրանքները, մյուս կողմից՝ լսում ենք ահազանգեր, որ ծաղկավաճառները չհիմնավորված բարձրացրել են ծաղկի գները՝ պայմանավորված պատերազմի հետևանքով զոհվածների հուղարկավորության մասշտաբներով։

Պատահական չէ, որ երեկ ՏՄՊՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ տնտեսվարողներին հորդորելով զերծ մնալ թանկացումներից։ Իսկ մի քանի օր առաջ էլ կամուֆլյաժների գների անհարկի բարձրացման մասին էին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր բարձրաձայնում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ