20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը մտադիր է ԵՏՄ-ի անդամ դառնալ 2015-ի հունվարի 2-ից

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ  Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ 2015-ի հունվարի 2-ից, գրում է  РИА Новостиն: 

Նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության վարչության պետի տեղակալ Աննա Սիսոեւան նշել է, որ Ղրղզստանում ընթանում է համապատասխան գործողությունների ծրագրի իրականացում, իսկ Հայաստանում դա արդեն իրականացվել է: 

Այս տարի մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև ստորագրված համաձայնագրով 2015 թվականի հունվարի 1-ից կստեղծվի ԵՏՄ-ն: Հաղորդվում է, որ Ղազախստանը փաստաթուղթը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին, իսկ ՌԴ-ն այն վավերացրել է սեպտեմբերի 26-ին։ 

Խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման մասին՝ Սիսոեւան նշել է, որ “միացման մասին համաձայնագիր կա պատրաստ”, ու “եթե ամեն ինչ կայանա”, ապա հաջորդ տարվա հունվարի 2-ից Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ ԵՏՄ-ի անդամ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ