Պատժամիջոցներ պատգամավորներին. նոր նախագիծ
Ազգային Ժողովում քննարկման է դրվել ”Ժառանգություն” խմբակցության հեղինակած ”Ազգային Ժողովի կանոնակարգ” օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ համաձայն այս փոփոխության կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, որոնք նիստի ընթացքում աղկմում են և չեն կատարում ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները: Նրանց նկատմամբ նիստը վարողը պետք է կատարի պատժամիջոցների կիրառում՝ նախ հրապարակի անուն-ազգանունը, ապա խոսափողն անջատի և զրկի մինչև վեց օր նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից. ”Նախատեսվում էր ավելացնել հետևյալ դրույթը՝ գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն, այս դեպքում նիստը վարողը ոչ միայն հայտարարություն է անում, այլև հաղորդում է ուղարկում իրավապահ մամիններին որպես անձինք որոնք թուլ են տվել քրեական արարք”,-ասաց Փոստանջյանը:
Սակայն նախագծի այս կետերի հետ հանձնաժողովը չի համաձայնել: Նախագծում կետ կա նաև նիստը վարողի կարգազանցությունների հետ կապված, երբ նիստը վարողը անհարկի անջատում է խոսափողը: ”Ձեր մասով էլ պետք է մի օրինագիծ ներկայացնեմ, պարոն Շարմազանով”,-դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին` ասաց Զարուհի Փոստանջյանը և հավելեց. ”Հատկապես դուք եք չարաշահում, այս առումով ռեկորդ եք արձանագրել, ամենաշատը Դուք եք անջատել խոսափողը»”-ասաց Փոստանջյանը: