13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան հանրագրում ասում է․ «Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի։

Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայափայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։

Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։
Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։

Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է։
Բայց մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։

Հայ ժողովուրդը այլեւ երբե՛ք չի ցեղասպանվելու։

Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու։
#հզոր
#անպարտելի
#հաղթանակած»։

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ