Շարմազանովն անջատեց Փոստանջյանի խոսափողը
Ազգային ժողովում այսօր նիստին ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, թե արդյոք լ հայ-թուրքական արձանագրությունները դուրս են մղվելու Աժ-ի մեծ օրակարգից, թե ոչ, և որն է լինելու դրանց ճակատագիրը: ”Հռետորական հարց եք տալիս”,-պատասխանեց ԱԺ նախագահը` հավելելով, որ ՄԱԿ-ի ամբիոնից հանրապետության նախագահն արդեն անդրադարձել է այդ հարցին:
Ապա մտքերի փոխանակության ժամանակ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ՄԱԿ-ում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ցոծը: ”ՀՀ ԱԺ-ն գրողի ցոծը չէ, բայց այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները…”: Փոստանջյանի խոսքն ընդհատեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նախապես նշել էր, որ պետք է ըստ կանոնակարգի` օրակարգի հետ կապված հարցերից խոսել:
”Ես խնդրեցի պահպանել քաղաքան կոռեկտություն ու խոսել օրակարգի վերաբերյալ”,-ասաց նա` հավելելով, որ եթե կրկին օրակարգի վերաբերյալ չխոսի, ստիպված կլինի պահանջել անջատել Զ. Փոստանջյանի խոսափողը: “Դուք միշտ էլ հնարավորություն ունեք հայտարարությունների ժամին ձեր տեսակետը հայտնել”,-ասաց Է. Շարմազանովը:
Ապա Փոստանջյանը կրկին նշեց ”գրողի ծոց” հայտարարության մասին, և ԱԺ փոխնախագահը հորդորեց անջատել նրա խոսափողը: