11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դպրոցական համազգեստ հագած պոռնիկը անմեղ օրիորդ չի դառնա. Հայոց աշխարհ

 

 

“Եթե պոռնիկին դպրոցական սրտահույզ համազգեստ հագցնես՝ ճերմակ գոգնոցով ու ճերմակ օձիքով, նա չի դառնա անմեղ օրիորդ. կմնա նույն պոռնիկը, բայց դպրոցական համազգեստով։ Եթե հհշականին հնարավորություն տաս ելույթ ունենալ միտինգում, նա չի դառնա հայրենիքի փրկիչ. կմնա նույն հհշականը, որը հարթակից փողոցային հայհոյանքներ է տալիս քաղաքական հակառակորդների հասցեին։ 

   Ինչպես դա արեց Աբովյանում ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արամ Մանուկյանը, որը, մեղմ ասած, խուլիգանական արարք թույլ տվեց իրեն հանրապետության նախագահի նկատմամբ։ Լավ բան է այնուամենայնիվ միտինգում ելույթ ունենալը. շալվարդ լի է ադրենալինով, թուքդ շաղ ես տալիս, իսկ սանիտարներ մոտակայքում չկան։ Իսկը սրտի տոն։ 

   Թեեւ Ա.Մանուկյանի դեպքում տեղին կդիտվեր նաեւ մոտակայքում նարկոլոգի ներկայությունը, քանզի հհշականը ակնհայտորեն հարբած էր։ Չպետք է կազմակերպիչները տային նրան վերջին բաժակը ելույթից առաջ։ Հիշո՞ւմ եք ցուցանակները կենդանաբանական այգում. “Կենդանիներին չկերակրել, դա վնասակար է նրանց առողջության համար”։

   Թեպետ խնդիրն այստեղ վերջին բաժակը չէ։ Կարծում ենք, Մանուկյանի մոտ՝ որպես տեւականորեն ու շատ խմող մարդու՝ զարգացել է “ալկոհոլային աբստինենցիայի հարուցած դելիրիում” (delirium tremens) կոչեցյալ ռեակցիան։ 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ