11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Սենատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք կարեւորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու հետագա խորացումը:

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միլան Շտեխին առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Նա Չեխիայի Սենատի նախագահին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվելիք “Ընդդեմ ցեղասպանության հանցագործության” խորագրով համաշխարհային համաժողովին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ