11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե մաքուր ու անարատ լինեն. աբովյանցիները` եռյակից ու կոալիցիայից /վիդեո/

Աբովյանում կայացած եռյակի հանրահավաքի մասնակիցներց Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ակնկալիքներ ունեն եռյակից: ԲՀԿ անդամներից մեկը նշեց, որ ողջունում է եռյակի միասնությունը: Մեր զրուցակիցները գտնում են, որ եթե ընդդիմությունը միասնական լինի կկարողանա ինչճոր բան փոխել իրենց կյանքում, սակայն որքանով կլինեն ազնիվ, դա արդեն կասկածելի է:

Ոմանք էլ նշում էին, որ քաղաքական ուժերը պետք է կոալիցիա կազմեն, այդպես քաղաքական մենիշխանություն չի լինի:

Կոմունիստական կուսակցության անդամ Յուրի Մարուքյանը մեր դիտարկմանը, թե եկել է, որ իր բողոքի ձայնը բարձրացնի, արձագանքեց. “Ինձ ձայն չի հասնի, որ բարձրացնեմ, եկել եմ մասնակցելու, տեսնեմ` ինչ են ասում: Եթե մաքուր ու անարատ լինեն, մի խոսքի լինեն, լավ կլինի, բայց միասնական չեն եղել, այդ պատճառով էլ չի ստացվել: Քառյակ էր, հմի եռյակ դառավ”,-նկատեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ