16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած ամփոփիչ եզրակացության հրապարակումը անժամկետ առկախվեց․ Փաստ

Այս օրերին Արցախ աշխարհն ու ողջ հայությունը գտնվում են պարտադրված պատերազմական դրության մեջ, և շատ բնական է, որ մինչ այդ նախանշված շատ գործողություններ և թեմաներ Հայաստանում մղվել են հետին պլան։ Հասկանալի է, որ նման վիճակ է նաև խորհրդարանում, որտեղ մի քանի հերթական ու արտահերթ նիստերի համար մինչ պատերազմն արդեն նախապատրաստած հարցերի ու նախագծերի զգալի մասի քննարկումը հիմա դադարեցվել կամ հետաձգվել է անորոշ ժամկետով:

Անժամկետ առկախվող հարցերի թվում է նաև 2016 թվականի Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Ներկա փուլում ԱԺ-ում առաջնահերթություն է տրվում միայն այն հարցերին, որոնք ուղղակիորեն շաղկապված են և վերաբերում են պատերազմին կամ դրա հետ զուգակցվող հրատապ կարգավորումներին։ Ասվածի վառ օրինակն օրերս խորհրդարանի կողմից ընդունված բյուջետային վերաբաշխումներն էին, որով նախատեսվում է պաշտպանության հարցերին վերաբերող լրացուցիչ 40 մլն դրամ հատկացում կատարել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ