30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի ՛՛հարց՛՛ լուծողները՝ սոցիոլոգի գնահատմամբ /վիդեո/

Հայաստանի 82 համայնքներում և Երևանի 13 վարչական շրջաններում անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ 4400 հարցվածներից 72 տոկոսը երկրի առջև ծառացած խնդիրների լուծողներ համարում է վերին ատյանների ներկայացուցիչներին՝ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ վիճակագրություն ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

՛՛Ազգաբնակչության 5.5 տոկոսն էլ համոզված է, որ առկա բազմաբնույթ խնդիրները լուծել կարող են ՏԻՄ ղեկավարներն ու պատգամավորները, ինչպես նաև Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը: Իսկ ահա միջագային կառույցների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դնում է հարցվածների 21.5 տոկոսը՛՛,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ ՛՛Իշխանությունների գործունակության՛՛ գնահատումն իրականացվել է 6 չափորոշիչներով՝ իրավիճակի դրական ազդեցության, սոցիալական խնդիրներ լուծելու կարողության, դիմումների բավարարման, կենսաոլորտի վիճակի և բնակչության ըմբոստության աստիճանի: Հատկանշական է, որ հարցվածների մեծ մասը սոցիալական խնդիրների լուծման ճանապարհ համարում են աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացումը, հարկերի նվազեցումը և փոքր բիզնեսին ցուցաբերվող պետական աջակցությունը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ