11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Աֆրիկյանների շենքի տեղում բազմաֆունկցիոնալ համալի՞ր կգործի. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե հյուրանոց է կառուցվելու քանդված շենքի տեղում, որը պատկանում է “Միլենիում քոնսթրաքշն” ՍՊԸ-ին:

“Մեզ հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսակցություններ և տեսել նաև որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել՝ հորդորելով մեզ քաղաքապետարանից ստանալ վերջնական պատասխանը:

Կապվեցինք նաև քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց, որ հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա. ”Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա”:
Թե քննարկումները երբ կավարտվեն և ինչ կորոշվի, դեռ պարզ չէ”,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ