29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի կենտրոնացեք ՀԱԿ-ի կամ ուրիշ բանի վրա

Նախօրեին ՛՛Շանթ Հարությունյան և ընկերներ՛՛ գործով վերջին դատական նիստին ՀԱԿ անդամների ներկայությունը տարաբնույթ քննարկումների առիթ հանդիսացավ: ԶԼՄ-ներում շրջանառվեց այն վարկածը, որ ՀԱԿ-ը փորձում է այս դատավարության շնորհիվ որոշակի դիվիդենտներ հավաքել: Այս առիթով facebook-ի իր հանրագրում Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը մեկնաբանություն է արել:

 ՛՛Ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկ դատարան եկած բոլոր քաղաքացիներից: Մի բան ավելացնեմ: Դատարանում էի նաև ՀԱԿ ներկայացուցիչներ: Օրինակ դահլիճում, որ հայրս ճանաչեց Տիգրան Առաքելյանն էր և Առաքել Սեմերջյանը:

Հայրս նրանց հետ միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել և կա փոխադարձ հարգանք: Հիմա իրանք չգիտենք ոնց են եկել, որպես ՀԱԿ ներկայացուցիչներ թե որպես պարզապես քաղաքացիներ, դա իրենց գործն է, հայրս նրանց դիտում է անհատներ: 

Հայրս վաղ տարիքից պայքարի մեջ է եղել և շարժման առաջին օրերից ակտիվ մասայի հետ ծանոթ է եղել և եղել է հարգանք: Բոլորը հորս հարգել են իր ազնվության համար: Վերջիվերջո 2008-ին էլ հայրս նրանց հետ պայքարել է և բանտարկվել:

Ուզում եմ ասեմ, որ մի կենտրոնացեք ՀԱԿ-ի կամ ուրիշ բանի վրա: Բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են և ունեն իրենց սեփական կարծիքը: Պետք չէ համակրանքով կամ հակակրանքով առաջնորդվել՛՛,-գրել է Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանը և նրա ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մեղադրանք է առաջադրվել նաև նրա անչափահաս որդուն: Պետական մեղադրողը Շահեն Հարությունյանի համար պահանջել է 5 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ