25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի կալանքը խլացրեց թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին աղմուկը. Արթուր Ղազինյան

Որևէ բանական և մտածելու ունակ մարդու մոտ կասկած չի հարուցում այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

«Հեռու եմ այն մտքից, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվել, բայց նաև դժվար է հավատալ, որ դա արել է միայն ԲՀԿ-ը:

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Ծառուկյանի մեկուսացումը կապված է հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքի հետ, ինչ իհարկե չի բացառվում:

Բայց շատերը մոռանում են, որ այս իշխանության հիմքում բանսարկու լրագրողներն են, որոնց կյանքի միակ նպատակը տեղեկատվություն արտադրելն է, ու բացարձակ կարևոր չէ, ճիշտ է՞ այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ: Կարևորը «ճոխ» վերնագիր լինի, որ շատ թերթ ծախվի ու շատ լայք հավաքի:

Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը: Դե իսկ գնորդ միշտ էլ կգտնվի, ամենավերջում շանտաժը միշտ կա:

Սակայն բացի թերթ ծախելուց ու լայք հավաքելուց, այս բանսարկու լրագրողների համույթը սովորել է նաև կառավարել տեղեկատվական հոսքերը՝ իրենց համար վտանգավոր տեղեկատվությունը նոր խայպով խլացնելու միջոցով:

Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը:

Արցախի շուրջ ընթանում են ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ, որոնք սպառնում են Հայկական երկու պետությունների անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, սահմանը հսկող մեր երեխաների կյանքին և առողջությանը:

Կրիտիկական պահին այս շրջիկ կրկեսը՝ իր ծաղրածուներով և բանսարկու լրագրողներով, կհեռանա Հայաստանից՝ մեզ թողնելով արհավիրքի շեմին գտնվող Հայրենիք, որը մենք նորից կպաշտպանենք, կհաղթենք ու կվերակառուցենք:

Հ.Գ. Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ:

Հիմա կարևորը սահմանին զգոն և ուշադիր լինենք»,- գրել է նա։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ  Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ