06 Մայիսի, Հինգշաբթի, 2021
KFC

Չեմ զարմանա, որ հարկեն մուրացկաններին և փողոցային երաժիշտներին». Թեհմինա Վարդանյան

Tehmina-vardanyan

Մի քանի օր է՝ մտածում եմ` է՞լ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն իշխանությունները, որպեսզի ավելի բարդացնեն այն կենսապայմանները, որոնք արդեն իսկ մեր իրողության մեջ բարդ են: Քանի որ ավագանու իշխող խմբակցությունը հաստատեց մի նախագիծ, որով հարկվելու են շրջածախ առևտրով զբաղվող անձինք, օրինակ փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողները, առաջարկում եմ նոր, ևս երկու նմանօրինակ նախագծեր բերել: Մեկով հարկենք մուրացկաններին, քանի որ վերջիններս իշխանության չափորոշիչներով կարող են համարվել լուրջ տնտեսվարողներ, մյուսով հարկենք փողոցային երաժիշտներին ու վերջիններիս լսարանը: Օրենքով նաև պարտադիր սահմանվի գումար տվողներին ՀԴՄ կտրոն տրամադրելն ու լիցենզիայի առկայությունը:

Իրապես չեմ զարմանա, որ ոչ հեռու ապագայում ավագանին կքննարկի նմանօրինակ նախագծեր, իսկ իշխանական ավագանու անդամները ամբիոնից կհայտարարեն, որ այլևս օրենքի երկիր պետք է լինի և, այո´, փող մուրացող տատիկը պետք է հարկվի, որովհետև տնտեսվարող է և, մաշելով Երևանի փողոցները, լուրջ գործունեություն է ծավալում:

Այս ամենն, իհարկե, շատ ցավալի է:

Գրում է «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ