20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նորաձևության հետևողները սկսել են թանկարժեք մետաղներ կրել. նորաձևության գաղտնիքներից

Աշունը, ինչպես և տարվա յուրաքանչյուր եղանակ, ունի  նորաձևության իրեն հատուկ տենդենցները: Խոշոր զարդերին, մասնավորապես բիժուտերիային փոխարինելու են գալիս թանկարժեք մետաղյա զարդերը:”Խոշոր զարդերի շրջանն անցյալ 2 տարիների ընթացքում, որ մենք նկատեցինք, շատ մեծ հետաքրքրություն ուներ, արդեն զիջել է, և այսօր զարդերի շրջանում ավելի ընդգծվում է կանացիությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

”Նորաձևությանը հետևող կանայք ու աղջիկներն էլ են արդեն նախընտրում կրել թանկարժեք մետաղ, ինչն առաջ այդքան էլ ակտուալ չէր: Բոլորը ձգտում էին դեպի բիժուտերիան` համարելով, որ թանկարժեք մետաղներն ոչ այդքան էլ բարձր ճաշակի մասին են խոսում, այլ ուղղակի հնարավորությունների: Իսկ այսօր բոլորը գերադասաում են թեկուզ շատ նուրբ ու թեթև քաշով, բաց թանկարժեք մետաղներ կրել”,-նորաձևության գաղտնիքների մասին ասաց մեր զրուցակիցը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ