24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի իշխանությունը կպահպանվի

 

 

 

 ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է  դաշնակցության որոշմանը: Պատգամավորը նշել է,  որ դեռ հարց է  ՛՛քառյակը՛՛՝ ՛՛քառյակ՛՛ կմնա թե՞ կդառնա  ՛՛եռյակ՛՛։

Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի ու ՛՛Ժառանգության՛՛ սահմանադրական բարեփոխումների առաջարկներին, պատգամավորը նշել է, որ դա կդիտարկվի բարեփոխումների հայեցակարգի մշակումից հետո։

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երկիրը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում, հնարավոր է այլ պաշտոն զբաղեցնի, օրինակ՝ վարչապետի,կամ  Ազգային ժողովի նախագահի։

 Պատգամավորը համոզված է, որ  թե ՀՀԿ–ն, թե  Սերժ Սարգսյանը, նորից իշխանության կգան, անկախ սահմանադրական փոփոխություններ լինելուց, կամ չլինելուց.՛՛Սերժ Սարգսյանը որպես ղեկավար` և՛ որպես կուսակցության ղեկավար, և՛որպես երկրի նախագահ, կարծում եմ, որ դեռ շատ անելիքներ ունի երկրում, և թե ինչ պաշտոնում այդ անելիքները կշարունակի` դա արդեն ժամանակը ցույց կտա՛՛:

Ըստ նրա կիսանախագահական կառավարման ձևն ավելի ընդունելի է.՛՛քանի որ խորհրդարանը ներկայացնում է քաղաքական հիմնական ուժերին, ճիշտ կլիներ, որ խորհրդարանը ավելի շատ լիազորություններ տալ’,-հավելեց բանախոսը:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ