23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

5 օր այս կողմ, 5 օր այն կողմ. ”Հիմա ԲՀԿ-ին տեսնենք”

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ ՀՅԴ-ի որոշելիքն է ինչ անել, մասնակցել հանրահավաքին, թե ոչ, բայց ամեն դեպքում նա նորմալ ու դրական չի համարում հանրահավաքին չմասնակցելը: ”Իհարկե, 5 օրը չի կարող լինել լուրջ պատճառ: Քառյակը երկար ժամանակ համագործակցում է, և 5 օրվա համար, 5 օր այս կողմ այն կողմ չարժեր հրաժարվել ու հայտարարել դրա մասին: Եթե չէին մասնակցում, կարող էին լռել, չմասնակցել, բայց այդպիսի քաղաքական առճակատման նշույլներ չներկայացնեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ս. Գիմիշյանը:

”Ես ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միշտ էլ համարում էի իշխանության անբաժանելի մաս: Հիմա կյանք է, փոխվում է, դիրքորոշում է, փոխվում է:  ”Դաշնակցությունը” հին մոտեցմանը հավատարիմ մնաց, հիմա տեսնենք` ինչքանով ընդդիմություն կդառնա ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը”:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան հանրահավաքից, Ս. Գիմիշյանը պատասխանեց. ”Ինքս քառյակին լիարժեք վստահությամբ չեմ վերաբերվում, բայց ամեն դեպքում եթե նրանք ուզում են ժողովրդի հետ հանդիպել, ներկայացնեն իրենց մոտեցումներն ու ծրագրերը, և եթե ժողովրդի աջակցությամբ նրանք կարողանան ինչ-որ բան փոխել մեր երկրում դեպի դրականը, ես դա միայն կողջունեմ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ