16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն՝ լոկոմոտիվ, ՀՅԴ-ն՝ իշխանության հետ /վիդեո/

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է կոորդինացնում կամ լրացնում ընդդիմադիր դաշտը: Ու  եթե ԲՀԿ-ն նույնիսկ միայնակ մնա, որեւէ բան չի փոխվի:

“Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ն տնտեսության համար կարեւոր, բայց ոչ Հայաստանի համար վճռորոշ հարցերը կարող է լուծել թե՛ խորհրդարանում, թե՛ իշխանությունների հետ բանակցելով”,-ասաց նա: Ինչ վերաբերում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ապա Իգիթյանը օրերս հանդիպել է ՀՅԴ սփյուռքի ներկայացուցիչների հետ:

“ Նրանք ասացին, թե իրենք այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ զբաղված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հարցերով եւ պիտի համագործակցեն իշխանությունների հետ“,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ