16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

”Ռոբերտ Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով հանդերձ…՛՛

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի բացառում, որ ապագայում ՀՅԴ-ը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: ՛՛Եթե ՛՛Դաշնակցության՛՛ բյուրոյի անդամը Գերմանիայի պես երկրում դեսպան է, իշխանության մաս է նա արդեն կազմում: Ընդդիմությունը դեսպան չի ունենում, ընդդիմության վարչության անդամը դեսպան չի լինում որևէ երկրում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, հոկետմբերի 10-ին եռյակի հանրահավաքին ՀՅԴ-ը չի մասնակցելու, պատճառը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարաձայնություններն են: ՛՛Ես երբեք ՛՛Դաշնակցությանն՛՛ ընդդիմություն չեմ համարել, որովհետև Ռոբերտ Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով հանդերձ համագործակցել ու իշխանության մաս են կազմել:

Առանձնակի հաջողություններ և հպարտանալու բան չունեն այդ տարիների համար, որևիցե դրական բան չի փոխվել: Մարդիկ այդ տարիների ընթացքում իրենց անձնական, քաղաքական ու տնտեսական խնդիրներն են լուծել՛՛:

Միաժամանակ Սոս Գիմիշյանը նկատեց, որ եռյակի հանրահավաքին չմասնակցելու որոշումը կուսակցության դիրքորշումն է, որի իրավունքն ունի կուսակցությունը: ՛՛Դա էլ է քաղաքական դիրքորոշում. կան մի խումբ կուսակցություններ, որ իշխանության հետ են, կան մի խումբ կուսակցություններ, որոնք ընդդիմություն են՛՛,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ