ՀՀԿ-ում չեն վախենում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումներին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցի: ”ՀՅԴ-ն, ”Ժառանգությունը”, կարծում եմ, բովանդակային քննարկումներին կմասնակցեն, ապա և իրենց կարծիքը կասեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ բարեփոխումներին ՀՅԴ-ը կողմ է, իսկ ”Ժառանգությունն” էլ երեկ 3 պայման է դրել, որոնց դեպքում կողմ կլինի:
”Երբ հոկտեմբերի 15-ից հետո արդեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կլինի վերջնական տարբերակով, կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարելի է հստակ քննարկումները սկսել, այդ թվում նաև ”Ժառանագության” 3 առաջարկների հարցով։ ”Ժառանգությունը” նպատակահարմար է գտնում, եթե իր որոշ առաջարկություններ քննարկվեն կամ ընդունվեն, ես էլ ասում եմ՝ սպասենք հոկտեմբերի 15-ից հետո նոր բովանադակային քննարկմանը”,-շեշտեց նա։
Ինչ վերաբերվում է եռյակի համապետական հանրահավաքին, ապա Ս. Ավետիսյանը նկատեց, թե իրենք նման հանրահավաքներից չեն վախենում։ ”Եթե հանրահավաքներում ինչ-որ կոչեր կհնչեն, խնդիրներ կառաջանան, հարցադրումներ կլինեն, դրանից հետո կքննարկենք: Ի՞նչ է եղել… իսկ հանրահավաքից վախենալ պետք չէ, մարդիկ իրենց կարծիքն են հայտնում այդ ձևով”,-եզրափակեց ՀՀԿ պատգամավորը: